Լեռնիկ Երանոսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե. Ջրառատի միջադեպի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջրառատ համայնքում արձանագրված միջադեպի գործով կրկին ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ ոստիկանության ներքին զորքերի գնդապետ Լեռնիկ Երանոսյանը. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ջրառատը քարոզարշավի թեժ կետերից էր. այստեղ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջեւ, անգամ գործի դրվեցին հրազեն, ատրճանակ, եղան մարմնական վնասվածքներ ստացողներ ընդդիմադիր ճամբարից, բայց ծեծի էր ենթարկվել նաեւ Լեռնիկ Երանոսյանը:

Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս վերջին հարցաքննության ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրկին իրավապահաներին ասել է, որ բողոք չունի: Իսկ ահա իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուները հայտնեցին, որ չնայած կողմերը հաշտվել են, բայց միջադեպի արդյունքում գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ապօրինի զենքից՝ ինքնաձիգից, կրակոցներ էր արձակել ու հիմա գտնվում է կալանքի տակ, ամենայն հավանականությամբ պատասխանատվության կենթարկվի:




Լրահոս