![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/19114653_10211792488240942_1208386385_n.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքն ու Սերժ Սարգսյանն ունեն լարված հարաբերություններ: «Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից»,- գնահատեց նա:
Անդրադառնալով երիտասարդ տարիքում Տարոն Մարգարյանի` այդքան հարուստ լինելուն` վարչապետը նշեց, որ բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտի, որոնք շատ հարուստ են:
Հարցին, թե կարո՞ղ է մարդը հարստանալ քաղաքապետի աշխատավարձով, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ, այլ տարբերակներով՝ այո»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: