«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 12-ի համարում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ներում. Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգավորելու համար: Արդյունքում, ՔԿՀ պետերի շրջանում սկսվել է որս, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն:
Մեզ հասած տեղեկություններով՝ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին պատրաստվում են տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետին՝ Մանուկ Միքայելյանին, նշանակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ: Չի բացառվում, որ Արսեն Աֆրիկյանի տեղափոխումը կապված լինի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արձանագրված աղմկահարույց դեպքերի հետ, երբ պետի տեղակալը դատապարտյալներին մարմնավաճառներով էր ապահովել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: