Ինչ վիճակում է Մալայանի կենտրոնում վիրահատված զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալայանի ակնաբուժական կենտրոնի ավագ բուժքույր Շողիկ Կարապետյանը  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, 1984 թվականին ծնված Մյասնիկ Հովհաննիսյանի վիճակն այս պահին գնահատվում է կայուն:

«Օտար մարմինները հանված են,  աչքերի մեջ գազ է դրված, որը պետք է ներծծվի: Լուսարձակություն, ինչպես նաեւ տեսաներվը հիվանդի մոտ կա»,-ասաց ավագ բուժքույրը:

Ըստ նրա՝ զինծառայողի մոտ գանգատներ չկան:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողն օրեր առաջ էր վիրավորումը ստացել և Ստեփանակերտից տեղափոխվել Երևան ու վիրահատվել:




Լրահոս