ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սասնա ծռեր»-ի 16 անդամները հեռացվեցին նիստերի դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռերի» 18 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի եւ Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստին քիչ առաջ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճից հեռացրեց բոլոր ամբաստանյալներին, բացի Արամ Մանուկյանից եւ Սերգեյ Կյուրեղյանից։

Պատճառն էլ այն է, որ խմբի անդամները դատավորի դատարան մտնելիս ոտքի չեն կանգնել։ Դատավորը մեկ անգամ նրանց նախազգուշացրել էր, որ եթե հաջորդ անգամ կրկին ոտքի չկանգնեն, անհարգալից վերաբերմունք դրսեւորեն դատարանի նկատմամբ, նրանց նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի։

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս