SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ այսօր 17:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի դիպուկահար կրակոցից զինծառայող է զոհվել:
Մեզ հետ զրույցում Արցախի Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հաստատաեց այս լուրը` նշելով, որ պաշտոնական հաղորդագրությունը քիչ ուշ կտեղադրեն: