ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճվճվ Արոյի» հարազատներից բացատրություն են վերցնում. նրա դին մի քանի օր բնակարանում է եղել. ինչն է հետաքրքրում իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին սահմաններում Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարանից հայտնաբերվել էր Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի 52-ամյա Արա Վարդանյանի դին:

Վերջինիս մտերիմներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հայտնել, որ վերոնշյալ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էին 1964 թ. ծնված Արա Վարդանյանի դին:

Դեպքից հետո սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ինչը կարող էր լինել Արա Վարդանյանին մահվան պատճառը:

Վարկած առաջին` Արա Վարդանյանը առողջական խնդիրներ ուներ:
Վարկած երկրորդ` «Ճվճվ Արոյի» մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով:
Վարկած երրորդ` Արա Վարդանյանը մտերիմների պատճառով մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, միգուցե այս անգամ նա որևէ մեկին էր խանգարել եւ այս ճակատագրին արժանացավ:

Ինչևէ նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ մահվան բժշկական վկայականի, Արա Վարդանյանը մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Արդյուքնում Վարդանյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Կենտորնի քնչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: ArmLur.am-ին լուրեր են հասել, որ Արա Վարդանյանի հարազատներից բացատրություն են վերցնում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս