«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալի կյանքը փրկեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք օրերս «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալը Ալիկ Դալլաքյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր էր ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին, որ նա ներկայանա դատարան, եթե չներկայանա նրան բերման կենթարկեն: Եվ ՔԿՀ պետը գնացել էր դատարան եւ լսել, թե ինչպես են դատապարտյալները իր դեմ ցուցմունք տալիս:

Դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում հայտնել էր, որ մինչեւ հայտարարություն անելը ապահովվեն իր անվտանգությունը, որ նա հետ չվերադառնա «Հրազդան» ՔԿՀ, այլապես չգիտի, եթե հետ վերադառնա իր հետ ինչ կկատարվի: Եվ ահա այսօր մեզ հայտնի դարձավ, որ դատապարտյալին Հրազդան ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ` իր կյանքի անվտանգությունից ելնելով:




Լրահոս