ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել շուրջ 24.47 մլրդ դրամ հարկ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը երկրորդ հորիզոնականում է՝ 14.61 մլրդ դրամ, Հայաստանի Էլեկտրական Ցանցերը երրորդն է՝ 11.88 մլրդ դրամ:
Չորրորդ հորիզոնականում է գտնվում «Ալեքս Հոլդինգը», որը պետբյուջե է վճարել 11.26 մլրդ դրամ, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հինգերորդն է՝ 9.75 մլրդ դրամով, վեցերորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդն է»՝ 8.16 մլրդ դրամ: ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը յոթերորդն է՝ 6.19 մլրդ դրամ, ութերորդ հորիզոնականում Թեղուտն է, որի վճարած հարկերը կազմում են 6.02 մլրդ դրամ:
9-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է՝ 5.35 մլրդ դրամ: Տասնյակը եզրափակում է Ֆիլիպ Մորիս Արմենիան 5.13 մլրդ դրամ: