Սերժ Սարգսյանի դեսպան եղբոր աշխատավարձը գնալով ավելացել է. որքան ունեցվածք ունի նրա ընտանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ով հատուկ հանձնարարությունով դեսպան է, հայտարարագրած ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա: Ընդ որում որպես եկամուտ հայտարարգրել է միայն ստացած աշխատավարձը: Նշենք, որ, 2014 թվականին ստացած աշխատավարձը կազմել է ամսական 603 հազար դրամ, 2015 թվականին այն ավելացել է`կազմելով ամսական 740 հազար դրամ: Նկատենք, որ այն 2016 թվականին եւս աշխատավարձը ավելացել է եւ կազմել է մոտ 850 հազար դրամ:

Լեւոն Սարգսյանի տիկինը`Արմինե Հարությունյանը, նույնպես հայտարարագրած բնակարան եւ ավտոմեքենա չունի:
Նա միայն հայտարարգրել է ստացած աշխատավարձը, որը 2014 թվականին կազմել է ամսական 191 հազար դրամ: Լ. Սարգսյանի տիկնոջ աշխատավարձի չափը պահպանվել է նաեւ 2015 եւ 2016 թվականներին: Իսկ նրանց դստեր`Անի Սարգսյանը 2014 թվականին «այլ» եկամուտ է ունեցել, որը կազմել է 291 հազար դրամ, որը պահպանվել է նաեւ 2015 թվականին: Իսկ ահա 2016 թվականին Անի Սարգսյանի «այլ»  եկամուտը պակասել է`դառնալով 60 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Մատենադարանը դարձնել հիմնադրամ: Իսկ հիմնադրամի խորհրդի նախագահ հնարավոր է դառնա Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը։




Լրահոս