ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նշելու ենք հայոց պետականության 100-ամյակը, բայց ունենք պետականության դեմ հանցանք գործած անձանց անունը կրող փողոցներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու «Ելք»  խմբակցությունն  առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անունները:

Ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախաձեռնությանն ու հնչող քննադատություններին, ասաց. «Կար քննադատություն, որն ինձ համար հասկանալի էր: Կան խմբեր, Խորհրդային Միությունում դաստիարակությունստացած անձինք, ոև այդ հուզական քննադատություններն այդտեղից են գալիս: Բայց մեզ համար սկզբունքային է, որ ՀՀ-ում որոշ փողոցներ չկրեն հայոց պետականության դեմ հանցանք գործած մարդկանց անունները»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս