ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`
***
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:45-ին, Օպերա Սուիթ հյուրանոցի «Մոցարտ» սրահում կհայտարարվի երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացի մասին, որը հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչը, այլք:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար այսօր՝ մինչև 18:00-ն, խնդրում ենք զանգահարել՝ 010-59-40-38 հեռախոսահամարով:
***
Սեպտեմբերի 8-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական աշուն. իրողություններ և հնարավոր զարգացումներ:
***
Ս.թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառի բացմանը, ինչպես նաև մթերումների ընթացիկ արդյունքներին և մի շարք ծրագրերին:
***
Սեպտեմբերի 8-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Գրագիտության միջազային օրվա կապակցությամբ կհյուրընկալեն «Համահայկական գրողների միության» և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի աշխատակազմի անդամները։
Թեման՝ «Լույս է տեսել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի անդրանիկ համարը. Թերթի բովանդակությունը. Տպավորություններ և կարծիքներ. խնդիրներ և դեռ չլուծված հարցեր. հետագա անելիքներ։ Թերթը որպես գրագիտության տարածման միջոց։ Հայաստանում գրագիտության ներկայիս վիճակը և ոլորտի կարգավորման հրատապ խնդիրները»։
Բանախոսներն են՝
Հարություն Հովնաթան – «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագիր
Աբգար Ափինյան – Համահայկական գրողների միության նախագահ
Ժան Վարդանը (Սիրիա)- Համահայկական գրողների միության փոխնախագահ
Սամվել Պողոսյան – «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի տնօրեն, Համահայկական գրողների միության վարչության քարտուղար
***
«Նոյյան Տապան». «Որքանո՞վ են պատկան մարմինները գրագետ փողոցների անվանակոչության հարցում». Մանրամասն ասուլիսի ընթացքում
Սեպտեմբերի 8-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Գրագիտության միջազային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Որքանո՞վ են պատկան մարմինները գրագետ փողոցների անվանակոչության հարցում. Ո՞ր կառույցը պետք է զբաղվի դրանց իրական գործընթացով և ի՞նչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը. «ԵԼՔ» խմբակցության երևանյան մի շարք փողոցներն անվանափոխելու առաջարկների գործընթացի ներկայիս վիճակը և հատկապես ի՞նչ ճակատագրի է արժանացել Լենինգրադյան փողոցն Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության հասարակական դիմում- պահանջը. Կարծիքներ. արձագանքներ. հնարավոր հետագա զարգացումներ»։
Բանախոսներն են՝
Արայիկ Հարությունյան – Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Դավիթ Խաժակյան – ԵԼՔ խմբակցության ղեկավար
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝
Սոֆյա Հովսեփյան – հոգեբան
Տիգրան Մարտիրոսյան – Ծրագրավորող.
***
Սեպտեմբերի 8-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը ևԱնտիսուիցիդ սուիցիդի կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀԳԹ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:
Թեման՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր, ինքնասպանությունների հիմնախնդիրները ևկանխարգելման ուղիները ՀՀ-ում: