«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կպարգևատրվեն մեքենաներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 10 մլն 400 հազար դրամ` «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով այս տարվա «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին կառավարությունը կպարգեւատրի մեկական ավտոմեքենայով: Ի դեպ, տեղեկացնենք, որ յուրանքանչյուր ավտոմեքենայի համար կծախսվի 5 մլն 200 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` պարգեւատրումը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին:




Լրահոս