Սահմանադրական դատարանը 516 հազար դրամի կոնյակ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական գերատեսչություններում բյուջեի միջոցներով կոնյակ գնելը դարձել է պարտադիր սովորություն: Հայտնի էր, որ պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երեւանի քաղաքապետարանը, արտաքին գործերի նախարարությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը:

Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից, գնել է նաեւ կոնյակ՝ ընդհանուր 516 հազար դրամ արժողության: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն սեպտեմբերի 25-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ի հետ եւ ձեռք բերել 60 հատ կոնյակ՝ մոտ 7200 դրամանոց: Այսինքն՝ կոնյակների համար ՍԴ-ն պետական միջոցներից ծախսել է ավելի քան 1 հազար ԱՄՆ դոլար:




Լրահոս