ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հոկտեմբերի 25-ին, իսկ «Յուքոմ» ընկերությունը` հոկտեմբերի 20-ին գրությամբ դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունն ու ընկերությունը պահանջել են ՀԾԿՀ-ից համաձայնություն տալ իրենց՝ «Յուքոմ»-ի բաժնեմասերը գրավադրելուն: Ըստ այդմ` ընկերության մասնակիցներ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությունը, Արամ, Արտյոմ, Գուրգեն Խաչատրյանները եւ Հայկ, Ալեքսանդր Եսայանները իրենց բաժնեմասերը կգրավադրեն «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ում, «Ամերիաբանկում», «Արդշինբանկում»: