ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին:
Նման հայցով դատարան է դիմել նաեւ հաճար, լոբի եւ նման մթերք մատակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն: Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագիրը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավիճակում. դատարանն ընդունել է հայցերը եւ քննելու է: