Ինչո՞ւ Տավուշում չի հիմնադրվում խոստացված գարեջրի և հոնի օղու արտադրամասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» օրաթերթը անդրադարձել էր Նոյեմբերյան համայնքի ավագանու եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ ծագած վեճին: Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի ավագանին 2017թ. հոկտեմբերի 30-ի նիստում որոշել էր Ոսկեվան գյուղում գտնվող խնամքի կենտրոնի շենքը եւ նրա հարակից 1900 քառակուսի մետր մակերեսով հողամասը հետ վերցնել «Սլովակիա» ՍՊԸ-ից: Երեք տարի առաջ շենքը որպես նվիրատվոթյուն էր տրվել, իսկ տարածքը՝ վաճառվել:

Համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով ընկերությունը մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրո ներդրում պետք է կատարեր, շենքը վերանորոգեր եւ գարեջրի ու հոնի օղու արտադրություն հիմներ: Անցած տարիներին շենքը նորոգվել է, նաեւ նոր մասնաշենք է կառուցվել: Սակայն գարեջրի եւ հոնի օղու արտադրամաս այդպես էլ չի հիմնվել, ինչի արդյունքում էր կայացվել է Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ վերը նշված որոշումը: «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանը, ի պատասխան «Ժողովուրդը» օրաթերթի հրապարակման, հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում շենքը վերադարձնել համայնքին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Ոսկեվանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Նելլի Գեւորգյանը ձգձգել է շենքից ամբուլատորիայի դուրս գալու եւ տարածքը «Սլովակիա» ՍՊԸ-ին հանձնելու գործընթացը, ինչի պատճառով էր գարեջրի գործարան հիմնելու իրենց ծրագրերը չեն իրականացել:

Սերյոժա Բարսեղյանը տեղի ունեցածի համար մեղադրեց Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանին եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Ըստ Ս. Բարսեղյանի՝ իրենք պայմանավորվել են, որ պետք է գարեջրի գործարան հիմնվի, իսկ արտադրանքը արտահանվի Ռուսաստան: Սակայն շենքը իրենց ուշ հանձնելու պատճառով «Սլովակիա» ՍՊԸ-ն ամսական 6 հազար եվրո վնաս է կրել, սլովակիացի ներդրողները հիասթափվել են: Գործարանի հիմնադրմանը նաեւ խանգարել են ադրբեջանականցիների կողմից Ոսկեվանի պարբերաբար կրկնվող գնդակոծությունները, ինչի արդյունքոմ ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծել:

Բարսեղյանի խոսքերով՝ իրենք Ոսկեվան են տեղափոխել 1990-ական թվականների արտադրության կարի մեքենաներ, որոնք, սակայն, օգտագործված չեն, եւ մտադիր են նշված տարածքում կարի արտադրամաս գործարկել:

«Սլովակիա» ՍՊԸ-ի տնօրենի խոսքերով՝ տարածքը իրենց տրամադրելու շուրջ 2014 թվականին կնքված պայմանագրում նշված չէ, որ այնտեղ անպայման գարեջրի գործարան է լինելու, այլ նշվել է այդտեղ արտադրություն կազմակերպելու մասին:

Ըստ Ս. Բարսեղյանի՝ իրենք Ոսկեվանում 300 հազար դոլարի ներդրում են կատարել. շենք են նորոգել, հարակից հողամասն են գնել, ավտոմեքենաներ են ձեռք բերել եւ մտադիր չեն առանց իրենց ներդրումները ետ ստանալու տարածքը վերադարձնել:

Նա հավաստիացրեց, որ եթե տարածքը իրենցից ետ վերցնելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանը որոշի դատարան դիմել, ապա իրենք պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքը:

Ոսկան Սրագսյան
Տավուշ




Լրահոս