Ընկերությունները դատական հայցեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի «Սոցապ նախարարությանը իր հետ պայմանագիր կնքի եւ պայմանագրի նախագիծ չներկայացնելու պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի»:
Ըստ էության վերոնշյալ ընկերությունը պրոթեզներ է մատակարարում նախարարությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախարարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել այս ընկերության հետ:
Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ «Ժողովուրդը» դեռես հունիս ամսին գրել էր՝ լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: