ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից:
Այդ ծառայություններն են՝
1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում,
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
3) ուսման վճար,
4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում: