«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Դեկտեմբերի 22-ից ԱԺ-ում կմեկնարկի պետական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, որի մասին ազդարարվել է նոյեմբերի 22-ին։ ԱԺ ղեկավարությունն ասում է, որ դա օրենքից բխող պահանջ է՝ 3 տարի ծառայած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն, սակայն ծառայողները փաստում են, որ ԱԺ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ են ատեստավորվելու։ Եվ դրա նպատակը ԱԺ-ն բեռնաթափելն է, քանի որ 2018-ին ՀՀ նախագահի ինստիտուտի լիազորություններն ու աշխատակազմը կրճատվելու են, եւ շատերը, ըստ լուրերի, տեղափոխվելու են ԱԺ։ Ատեստացիայից հատկապես դժգոհ են ԱԺ հնաբնակները, որոնք պնդում են, որ «սեւագործ բանվորների պես» տարիներ շարունակ իրենց ուսերին տարել են աշխատանքի բեռը, եւ ընդվզում են՝ «չի կարելի հասուն տարիքի մարդկանց ստիպել զուբրիտ անել 150 հարցից բաղկացած հարցաշարը»։ Ի դեպ, ԱԺ-ում դժգոհության մթնոլորտ է ոչ միայն աշխատակիցների, այլեւ օրենսդիրների շրջանում, որոնք չեն կարող շուտ մեկնել արձակուրդ, քանի որ դեկտեմբերի 12-ի նիստից բացի մի արտահերթ էլ կգումարվի 19-ին։ Չի բացառվում, որ դա վերջինը չլինի:»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: