Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 35 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ բյուջեի ներկայացված նախագիծը լուրջ հիմքեր չի ստեղծում տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար, ուստի իրենք չեն կարող կիսել դրա քաղաքական պատասխանատվությունը ու դեմ են քվեարկելու: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը:
Մանրամասները` տեսանյութում: