Պաղեստինում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում, Գազայի եւ Երուսաղեմի հատվածներում անցկացված բողոքի ցույցերի հետեւանքով ավելի քան 1000 ցուցարար է տուժել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին պաղեստինցիները անցկացրել են «ցասման օր»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելու որոշման հետ: Բողոքի ցույցերը հանգեցրել են իսրայելական ուժայինների հետ բախման:

Ավելի վաղ հայտնի հաղորդվում էր, որ բողոքի ցույցներին մասնակցել է շուրջ 7500 մարդ, տուժել 767-ը, որոնցից 60-ը՝ հրազենային վնասվածքներով:




Լրահոս