Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց Է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի
դրոշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild տաբլոիդը:

Ինչպես գրել Է հրատարակությունը, դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիա Է անցկացվել Նոյքյոլնի օկրուգում: Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշներն ի նշան ԱՄՆ-ն դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի: Ակցիայի ընթացքում ձերբակալվել Է 11 մարդ:

Գերմանիայի իշխանությունները դատապարտել են ցուցարարների գործողությունները: «Մենք չենք ընդունում, երբ հրեաներին կամ Իսրայել պետությանը վիրավորում են նման ամոթալի ձեւով»,- հրատարակությանը հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս