Բարսելոնայի դեմ պետք է պատրաստ լինել 120 տոկոսով. Կոնտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Լոնդոնյան ակումբն այդ փուլում կհանդիպի կատալոնական «Բարսելոնային»:

««Բարսելոնայի» դեմ պետք է պատրաստ լինել 120 տոկոսով: Մեր հիմնական նպատակն Անգլիայի Պրեմիեր լիգան է և Չեմպիոնների լիգան:

Կմտածենք «Բարսելոնայի» մասին այն դեպքում, երբ կգա նրանց դեմ խաղալու ժամանակը»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «BBC»-ն:




Լրահոս