ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը կամա, թե ակամա դատապարտվել են անգործության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը կամա, թե ակամա դատապարտված են անգործության: Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում:

Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունեություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, եւ այս առումով, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադար են վերցրել: Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս