Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին ծանրության է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սահմանի մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս արևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):




Լրահոս