Մեկ ամիս առաջ` նոյեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Արմավիրի մարզի ձկնաբուծարաններից մեկում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել:
Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո կանանցից մեկը, ով մյուսին բազմաթիվ հարվածներ է հասցրել, հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Մեղադրական եզրակացության համաձայն` կանայք վիճաբանել են կենցաղային ինչ-որ հարցերի շուրջ: Վեճը թեժացել է, և նրանցից մեկը սկսել է հարվածներ հասցնել մյուսի դեմքին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով (ծեծ) նախատեսված հանցավոր արարքը մեղավորությամբ կատարելու մեջ: