Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:

Այս մասին «Corriere dello Sport»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» անում է ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա, և, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն կապ է հաստատել նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով:

Ավելի վաղ, ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել էր հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ խորհուրդն է ակումբի ղեկավարությանը: Եթե ֆուտբոլիստը դժգոհ է կամ առաջարկ է ստացել այլ ակումբից, ես երբեք նրան չեմ մերժի»:

Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0): Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ խաղից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել Մխիթարյանի և Մոուրինյուի միջև, երբ վերջինս ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Հենրիխին և իր դժգոհությունը հայտնել հայ ֆուտբոլիստի գործողություններից:




Լրահոս