Պատգամավորները հրճվանքի մեջ են. իսկ եթե վարչապետը որոշի հուպ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի  է ունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվում են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել: Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ եւ հաջորդ շաբաթ եւս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաեւ նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տեւում էին մինչեւ դեկտեմբերի 25-26-ը:




Լրահոս