Կայացել է Սերժ Սարգսյանի և Ռաֆայել Մինասբեկյանի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Ռաֆայել Մինասբեկյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված կլինի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկու ժողովուրդների համատեղ ձեռքբերումները, անցած ուղին և ընդհանուր արժեքները:

Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրագործմանը:




Լրահոս