Երեկ՝ հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը, որը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Ավանդույթի համաձայն՝ Խաչը ևս մեկ անգամ հանձնվեց Խաչքավորին, որպեսզի նա իր մոտ պահի: