ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այս պահին պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա: Հիվանդանոց տեղափոխվածը գազալցակայանի լիցքավորող Էրիկ Կյուրեղյանն է, ով գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում: