Ինչպես հայտնի է` անցած տարվա նոյեմբերի 12-ից անհետ կորած էին գործարար Սերգեյ Մանուկյանի` շինանյութի Սերգեյի որդին ու աներորդին` Արմանն ու Սամվելը:
ArmLur.am-ի` տեղեկություններով` երիտասարդներին առևանգել էին Ուկրաինայում նրանց առանձնատան բակից: Ըստ նույն տվյալների` երկու անծանոթ մարդիկ, զենքի սպառնալիքով, ավտոմեքենայով նրանց տարել էին անհայտ ուղղությամբ: Եվ ավելի քան երեք ամիս անց` այսօր հայտնի դարձավ, որ առևանգված երիտասարդներն այլևս ազատության մեջ են. նրանց հայտնաբերել և տեղափոխել են տուն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրանց որոնողական աշխատանքներով զբաղվում էին թե տեղի, թե միջազգային իրավապահ մարմինները: Իսկ հայտնաբերման մասին լուրն այսօր հաղորդեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ` որն էր առևանգման նպատակը` գլխագինը, փրկագինը, թեգուցե Սերգեյ Մանուկյանի գործունեության հետ էր կապված:
ArmLur.am-ին դեռևս չհաջողվեց պարզել` փրկագին տրվել է, թե ոչ: Այս մասին տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: