Մխիթարյանը չի մասնակցի նաև Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:

«The Sun»-ի հաղորդմամբ, պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը Գավաթի ընթացիկ խաղարկությանն արդեն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հիշեցնենք` Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի` «Չելսիի» հետ խաղում, որը Մխիթարյանը ևս բաց թողեց, «Արսենալը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել և երկու խաղերի արդյունքում դուրս եկել եզրափակիչ:




Լրահոս