Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տոնական պատարագ մատուցվեց` նվիրված Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակին: Պատարագին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատարագը մատուցել է Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: