Ես շատ երջանիկ եմ, ինձ իսկապես դուր է գալիս` ինչպես է խաղում «Արսենալը». Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 խաղի ժամանակ 3 գոլային փոխանցում կատարած «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակի՝ 5:1 մասին:

«Ես շատ երջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որպեսզի հաղթենք հաջորդ խաղը և շատ միավորներ հավաքենք:

Մենք խաղում էինք լավ, հարձակողական ֆուտբոլ, բայց երկրորդ խաղակեսը մի փոքր բարդ էր: Ինձ իսկապես դուր է գալիս այն, թե ինչպես է խաղում «Արսենալը»: Կաշխատեմ ցուցադրել իմ լավագույն ֆուտբոլը»,- Մխիթարյանին է մեջբերում BBC-ն:




Լրահոս