Վթարված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների մարմինների որոնողական աշխատանքները կշարունակվեն ևս յոթ օր: ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկ Սկվորցովայի խոսքով` այդ գործընթացը սովորաբար երկար է տևում: «Մահացածների մարմինները գտնելու և հավաքելու գործընթացը բավական երկար է տևում: 7 օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը թռել է Դոմոդեդովո օդանավակայանից դեպի Օրսկ, սակայն կործանվել է թռիչքից րոպեներ անց: Ինքնաթիռում 71 անձ է եղել, ոչ ոք ողջ չի մնացել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հայտնաբերվել է վթարված ինքնաթիռի օդային ձայնագրիչը, որով այժմ զբաղվում են հատուկ կոմիտեի աշխատակիցները՝ այդ սարքի նույնականացման համար: Երեկ հայտնաբերվել էր սև արկղը, որը ֆիքսել է թիչքի պարամետրերը: