ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով մեզ հետ չէ` մեր դեմ է». թե ինչպես է իշխանությունը ոչնչացնում ազատամարտիկի կերպարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, թե իշխանությունները որոշել են դաժան հաշվեհարդար իրականացնել այն ազատամարտիկների նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց կողքին չեն, այլեւ պայքարում են համակարգի դեմ՝ ցանկանալով իշխանափոխություն իրականացնել: Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 11 տարվա ազատազրկում:

Այս տրամաբանությամբ սարքվեց նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը. նա ձերբակալվել էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, 2017թ. նոյեմբերին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց դրդել էր ապօրինի ձեռք բերել եւ պահել «Իգլա» զենիթահրթիռային համակարգ: Սակայն ձեռք բերած ապօրինի զենքն էլ «Իգլա» համակարգի մի խողովակ էր, ուրիշ ոչինչ:

Ու տպավորություն է, թե իշխանությունները հերթով մեկուսացնում են նման մարդկանց` պահելով բանտերում: Եւ այս իրավիճակը տխուր է այնքանով, որ այդ անձանց անունները շատերի համար օրինակ են ռազմի դաշտում իրենց ցուցաբերած արիության ու մղած քաջարի մարտերի շնորհիվ, բայց հայրենի դատարանները նրանց որպես «ահաբեկիչ» պատժում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս