ՖՈՏՈ. Մազափնջերը նորաձև կլինե՞ն 2018-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևությունն անհավանական արագ է փոխվում: Թվում է, թե դեռ երեկ նորաձևության սիրահարները խելքահան էին լինում երկար վարսերի համար, իսկ վաղը նորաձևությունում արդեն կարճ կարեն է: Նույնը նաև մազափնջերի դեպքում է: Որ մազափնջերն են նորաձև 2018-ին:

Ուղիղ մազափունջ. անկեղծ ասած` սա երբեք դուրս չի էլ եկել նորաձևությունից: Ուղղակի այս որոշումը ոչ բոլորի համար է: Այդպիսի կտրվածքը հիանալի կհամապատասխանի օվալային դեմքին:

Թեք մազափնջերն այս տարվա թրենդն են: Դրանք գրավել են շատ ոճայինների սրտերը: Հիանալի համապատասխանում են նաև երկար վարսերի դեպքում:

Ոչ ստանդարտ մազափունջ. սա շատ անսովոր որոշում է, այն ոչ բոլորին կհամապատասխանի: Սակայն փորձարկումների սիրահարների համար հիանալի լուծում է:

Կիսած մազափունջը բնականություն է հաղորդում: Այն նաև մի փոքր թափթփված կերպար է ստեղծում, որը շատ գրավիչ տեսք է հաղորդում:

Կարճ մազափունջը կարող է ցույց տալ, որ լավ ճաշակ ունեք: Սակայն ոչ բոլոր աղջիկներին այն կհամապատասխանի:

Գունավոր մազափունջն այս տարվա թրենդներից մեկն է: Սա ոչ բոլոր ոճայինների համար է, սակայն եթե սիրում եք փորձարկումներ անել, ապա կարող եք մտածել այս ուղղությամբ:




Լրահոս