ՎԱՂԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹՆ Է ԳԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ես իմ վերաբերմունքը մի առիթով արտահայտել եմ: Մի բան ասեմ` ուրեմն սեփականության անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմ կա: Սակայն 2005 թվականին ամրագրվեց մի դրույթ, որը հնարավորություն տվեց գերակա հանրային շահ ճանաչելու առիթով խլել մարդկանցից իրենց պատկանող բնակարանները, հիմա էլ արդեն հողատարածքները: Դա կնշանակի, որ այդ նորմը ուղղակի նպատակ ունի ունեզրկելու հասարակությանը եւ իշխանության համար ապահովելու լրացուցիչ եկամուտներ լրացուցիչ օգուտներ ստանալու համար: Դա համարում եմ ոչ բարոյական նորմ, այդ նորմի իրական վնասները մենք արդեն կրում ենք եւ կարեւոր չէ, թե ով է կրում: Ընդհանուր առումով հասարակությունը դրանից տուժում է: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե որեւէ մեկն ուղղակի ապահովագրված է նման փաստարկներից, եւ ոչ մեկը թող չմտածի, որ վաղը իր սեփականության հերթը չի գալու: Գագիկ Աբրահամյանի վերաբերյալ ես կասեմ, որ իրեն հարգող քաղաքացին, առավել եւս պատգամավորը նման բան չէր անի: Առավել եւս այն, որ նա խլել է նախկին պատգամավորի, մի մարդու ունեցվածք, որը ազգային հերոս է  ու իր առողջությունը կորցրել է հանուն Ղարաբաղի ազատագրման: Աբրահամյանի արարքն աններելի է: Սրանք արժեքներ են, որի առջեւ պետք է խոնարհվել, եւ եթե որեւէ մեկի մտքով անցնում է հատկապես նեղության մեջ գտնվող մարդուց ինչ-որ բան խլել, դա լավ բնութագրում չի կարող ունենալ: Ես վստահ եմ, որ եթե Սասուն Միքայելյանն ազատության մեջ լիներ, որեւէ մեկն իրեն իրավունք չէր վերապահի նման կեղտոտ գործարք իրականացնել, այդքան ռիսկ չէր ունենա: Անազատության մեջ գտնվող մարդու հետ նման կերպ վարվելը առնվազն անմարդկային է, ես դա ասում եմ առնվազն… գետինը մտնելու չափ անմարդկային է: Մեր վարչապետին ընդհանրապես բնութագրելու ցանկություն չունեմ, մեր հասարակությունն արդեն բազմիցս ասել է, ուղղակի ինքը չպետք է լինի, նա ինձ համար վարչապետ չի: Այս երկրին ամենամեծ վնասը հենց վարչապետն է հասցնում:ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն




Լրահոս