ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ չէ: Նկատենք, որ Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, ով բացահայտ հայտարարում է այդ մասին: Ավելի վաղ, երբ դեռ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, Արծվիկ Մինասյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին ընդունում են որպես լեգիտիմ նախագահ:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ լրագրող Նաիրա Հովհաննիսյանի հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում