ՊՆ աշխատակիցը խմած վիճակում Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։

Վարորդ Է. Պետրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Toyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ը, ով բախվել է Toyota Land Cruiser-ի հետնամասին։ Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս