Հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։

Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։ Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։

Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը եւ Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը եւ չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին:

Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս