«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովել է իր թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին և Մեսուտ Օզիլին:
«Մխիթարյանն ու Օզիլը գերազանց համագործակցում են միմյանց հետ: Բազմիցս նշել եմ, որ խաղը հասկացող ֆուտբոլիստները միշտ էլ կարող են միմյանց հետ համագործակցել: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ երկու լավ խաղացողներ չեն կարող իրար հետ հանդես գալ: Մխիթարյանն ու Օզիլը լռեցրեցին իրենց քննադատողներին»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Metro-ն: