Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարտի 27-ի երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մահացած վարորդը եւ ուղեւորը հայր եւ որդի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչիկ Ասատրյանը, վթարը տեղի է ունեցել Գանձակ գյուղում:
Գանձակի բնակիչ Վարդան Հախոյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով բախվել է ծառին, ինչի հետեւանքով մահացել են ինքը եւ ավտոմեքենայում գտնվող որրդին՝ ութ տարեկան Հրաչիկ Հախոյանը: «Անասելի դժբախտություն էր թե այդ ընտանիքի, թե գյուղի, թե մեր դպրոցի համար: Հրաչիկ Հախոյանը մեր դպրոցի աշակերտն էր, սովորում էր երկրորդ դասարանում, ուսման առաջավոր էր, շատ խելացի երեխա: Նա ընտանիքի միակ արու ժառանգն էր, երկու քույրերի փոքր եղբայրը»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: