Ազգային հավաքականի դժգույն խաղը, անկումից դուրս գալու միակ ելքն ու գլխավոր մարզչի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ապացուցել է, որ կարող է մրցել աշխարհի ցանկացած հավաքականի հետ: Բայց, ցավոք, մինչ օրս մրցել ենք ուղղակի խաղալու եւ ոչ հաղթանակի իրական ձգտումով, քանի որ չունենք թիմային մտածողություն:

Իսկ ո՞րն է խնդիրը.

Տարիներ շարունակ հայկական ֆուտբոլը քննադատվել է, բայց հետեւություններ գրեթե չեն արվել: Հայաստանի ազգային հավաքականում մենք պարզապես խաղային ձեռագիր չունենք, բացերը շատ են` հատկապես պաշպանությունում ու հարձակման կրակագծում, չկան վստահություն և գրոհնեը եզրափակող։ Եվ ժամանակն է բոլոր բացերը նկատելու, շտկելու, քանի որ բավականին պատասխանատու, սկզբունքային ու բեկումնային ժամանակներ են սկսվում Հայաստանի ազգային հավաքականի համար:

Առջևում մեզ սպասվում են «Ազգերի լիգան», այնուհետև «Եվրո-2020» որակավորման փուլը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության որակավորման փուլը մենք ուղղակի ձախողեցինք, եւ որպեսզի պատմությունը չկրկնվի, պետք է առաջին հերթին փոխել մտածողությունը ու երկրպագուի հանդեպ ունենալ պարտքի մեծ զգացում: Այժմ մենք ֆուտբոլային տարիների անկումից դուրս գալու մի քանի տարբերակ ունենք։

Առաջին հերթին նոր գլխավոր մարզիչի կարիք կա, որը կհամախմբի պաշտպանության բացերը, ու կունենանք այն մարտունակ հավաքականը, որը ունեցել ենք Վարդան Մինասյանի ու Իան Պորտերֆիլդի ժամանակներում:

Հիշո՞ւմ եք՝ Իան Պորտերֆիլդը, լինելով այլազգի մարզիչ, նույնիսկ իր կյանքը վտանգի տակ դնելով` ջանք ու եռանդ չխնայեց մեր հավաքականի համար: Մարդ, որը ավելի շատ էր սիրում Հայաստանը, քան բազում հայեր: Նա ամեն ինչ արեց մեր մրցելույթների որակը բարձրացնելու համար։ Այժմ մենք խնդիր ունենք, որ ոչ մի դեպքում չձախողենք մեր միակ հույսը` «Ազգերի լիգան», որը հնարավորություն կտա հանդես գալ «Եվրո-2020»-ում։

Մեզ հարկավոր է որակյալ, ուշիմ եւ նկատող դարպասապահ: Թեեւ առկա են խաղերում պաշտպանության բացեր ու չունենք գրոհների եզրափակող, բայց փոխարենը ունենք արտերկրի ֆուտբոլային թիմերում հանդես եկող ծնունդով հայեր, որոնք կփոխեն մեր հավաքականի մրցելույթների որակը ու ձեռագիրը։ Միասնականությունը կփրկի մեզ նաեւ այս ոլորտում: Ուրեմն անհրաժեշտ է քայլ անել:

Հ.Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:   

Հեղինակ` Էդգար Բաղդասարյան




Լրահոս