Քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարիա Զախարովայի խոսքը` կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Նշենք, որ Զախարովան, մասնավորապես, ասել էր. «Մենք վստահ ենք, որ բարեկամ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով` իրավական դաշտում»:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` այս հայտարարությունը չափազանց կարևոր է, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է նաև Ռուսաստանի աջակցությունը:
Ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականը և անցկացնել վարչապետի նոր ընտրություններ ժողովրդի թեկնածուի առաջադրմամբ: