Ուժեղացված հսկողություն «Արմավիրի» և «Նուբարաշենի» բանտերում. ինչ հրահանգ են ստացել բանտապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացվում ԱՆ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չհանելու հրամանից, նաեւ որոշում է կայացվել քրեակատարողական հիմնարկները խիստ հսկելու մասին, որ կալանավորները բունտ չանեն եւ չփորձեն փախչել:

Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ հրահանգ է տրվել ՔԿՀ ղեկավար կազմին մինչեւ ուշ երեկոյան մնալ ՔԿՀ-ներում եւ հսկել իրավիճակը: Միայն թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն փախուստի փորձի մեկ դեպք եղել է: Կալանավորները բռնություն են կիրառել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ, խլել բանալին, դուրս եկել խցերից` փորձելով փախչել: Սակայն չեն կարողացել, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն:




Լրահոս