ՀՀԿ նախագահը կփոխվի համագումարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն մինչեւ հունիս ամիսը համագումար է անցկացնելու: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հետագայում չի զբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Կուսակցության նոր ղեկավարը, ըստ կանոնադրության, պետք է ընտրվի համագումարի ժամանակ: Ընդ որում, ՀՀԿ-ի հերթական համագումարը հենց պետք է կայանար այս տարի` աշնանը, սակայն ներքաղաքական զարգացումներով պայմանավորված` այն կլինի ավելի շուտ՝ մինչեւ մայիսի վերջ: Սակայն ՀՀԿ կանոնադրությունում մեկ այլ կետ էլ է առկա, որ կուսակցության նախագահի բացակայության դեպքում գործադիր մարմնի անդամներից մեկը կուսակցության նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կուսակցության նախագահի լիազորությունները:

Հիմա այդ լիազորություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը, իսկ ՀՀԿ նախագահի պաշտոնական ընտրությունը կկայանա համագումարի ժամանակ:




Լրահոս