Արցախի արտաքին գործերի նախարարը և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին։

Դմիտրի Մեդոևը կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ մասնագիտական ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2001 թ. Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Համագործակցության և խորհրդատվությունների մասին» արձանագրության շրջանակներում փոխգործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները։




Լրահոս